Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին` Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մոտակայքում, փետրվարի 16-ի երեկոյան «Մերսեդես» մակնիշի եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատարների բախման հետեւանքով փակվել է երթեւեկությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ֆորդ Տրանզիտ» բեռնատարը շարունակել է ընթացքը, իսկ «Մերսեդես»-ը դեռեւս խոչընդոտում է երթեւեկությանը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Ժամը 20.40-ին բեռնատարը փրկարարների, «Լոռու ճանշին»-ի եւ ճանապարհային ոստիկանության ուժերով դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի հատված:





























