Իրաքից փախած գիտնական Ռաֆիդ Ահմեդ Ալ-Ջանաբին, ով աշխարհին հայտնել է Սադամ Հուսեյնի մոտ առկա քիմիական եւ կենսաբանական զենքերի մասին, խոստովանել է, որ հատուկ է արել դա, որպեսզի տապալի իրեն ատելի վարչախումբը:

«Ես եւ իմ ընտանիքը խնդիրներ ենք ունեցել Սադդամ Հուսեյնի վարչախմբի հետ եւ ես նրան տապալելու այլ ելք չունեի, քան միջազգային ներխուժման միջոցով: Ես ստել եմ, որպեսզի սադրեմ այդ ներխուժումը»,- 8 տարի անց վերջապես ասել է նա «The Guardian»-ին տված հարցազրույցում:

2002թ., երբ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան փորձում էին աշխարհին համոզել, որ Սադամը զենք ունի, Ալ-Ջանաբին հայտնի էր գաղտնանունով` Curveball: Նա հայտնել էր, թե Սադամն ունի կենսաբանական զենքի պատրաստման շարժական կայաններ, որոնք գտնվել են բեռնատարների վրա: Ամերիկացիներն ու նրանց դաշնակիցները Իրաք էին ներխուժել 2003թ.: Մինչ օրս սպանվել է 200 հազար մարդ Իրաքում, եւս 4000-ը` կոալիցայի կողմից: