Եղվարդ-Բուժական ավտոճանապարհի 18-րդ կմ-ում փետրվարի 16-ի գիշերը հայտնվել է ձնաբքի մեջ եւ անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Եղվարդ քաղաքից մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ ձնակույտի մեջ է հայտնվել «ՎԱԶ-21012» մակնիշի 05 ԼՕ 788 համարանիշով  ավտոմեքենան, որում գտնվել են վարորդը եւ մեկ ուղեւոր: Քարշակման միջոցով ավտոմեքենան տեղափոխվել է Եղվարդ քաղաք:

Նույն օրը, ժամը 04.08-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից, հայտնվել ցեխակույտի մեջ եւ անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Աշտարակ քաղաքից «Մերսեդես» մակնիշի փրկարարական ավտոմեքենան:

Ցեխակույտից դուրս է բերվել «Մերսեդես» մակնիշի 22 ՕՏ 527 համարանիշով ավտոմեքենան:

Նույն օրը, ժամը 04.55-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի մոտակայքում 2 ավտոմեքենա հայտնվել են ձնաբքի մեջ եւ անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ ձնակույտի մեջ են հայտնվել «Սուդզուկի» մակնիշի 65 ԼՈ 555 պետհամարանիշով եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 68 ԼՍ 776 համարանիշով ավտոմեքենաները, որոնք դուրս են բերվել ճանապարհի երթեւեկելի մաս: