Ոստիկանության Արաբկիրի բաժնում փտրվարի 15-ին, ժամը 12.40-ին, հիվանդանոցից

հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակում երկու դիակ կա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դպքի վայր  մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը նշված ավտոտնակում կայանված «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի սրահում, շարժիչի երկարատեւ աշխատանքի արդյունքում առաջացած գազերից շնչահեղձ են եղել եւ մահացել 19-ամյա Էդուարդ Բեգլարյանը  եւ 25-ամյա Արարատ  Մայիսեեւը:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: