Ոստիկանության Անիի բաժնում փետրվարի 15-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 13.30-ի սահմաններում «ԳԱԶ-31213» մակնիշի միկրոավտոբուսը Երեւան-Գյումրի ճանապարհի 105-րդ կմ-ին շրջվել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով 5 ուղեւոր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:





























