«Գազպրոմը» հայտ է ուղարկել Բաքու՝ գազի մատակարարման գինը նվազեցնելու պահանջով։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը։ Համանման հայտ է ուղարկվել նաեւ Թուրքմենստանին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ «Գազպրոմը» համաձայնել է Ադրբեջանից գազ գնել շուկայական արժեքով։ Սակայն եվրոպական շուկայում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով «Գազպրոմը» ցանկանում է իջեցնել իր կողմից գնվող գազի սակագինը։

2010 թ. «Գազպրոմն» արդեն իջեցրել է Ղազախստանից եւ Ուզբեկստանից գնվող գազի սակագինը։ 2010 թ. «Գազպրոմը» Թուրքմենստանից, Ուզբեկստանից եւ Ղազախստանից գնել է 38 մլրդ խմ գազ։