Կոլեկտիվ անվտանգության ուժեղացման նպատակով ՀԱՊԿ-ն քննարկում է Կենտրոնական Ասիայում համատեղ զինվորական խմբավորում ստեղծման հարցը։ Նման հնարավորությունը քննարկվել է Ղրղըզստանի պաշտպանության նախարար Աբիբիլա Կուդայբերդիեւի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հանդիպման ժամանակ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ճշգրտել է որ բացի արագ արձագանքման հավաքական ուժերից խմբավորման կազմի մեջ պետք է մտնեն նաեւ ազգային  միավորումներ։