Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը մայիսին պաշտոնական այց կկատարի Ադրբեջան:
Ներկայումս աշխատանք է ընթանում Չեխիայի նախագահի այցը նախապատրաստելու ուղղությամբ, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը` վկայակոչելով Բաքվում Չեխիայի դեսպան Ռադեկ Մատուլային:
Այցն, ըստ դեսպանի, կայանալու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով:





























