Volkswagen Passat ավտոմեքենան հարվածել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո  Բորիսովին ուղեկցող ավտոշարասյանը, Վառնա-Սոֆիա ճանապարհային հատվածում։ Volkswagen-ի վարորդը թաց ճանապարհին գերազանցել էր արագությունը։ Նա չէր կարողացել արագ կողմնորոշվել եւ չէր նկատել երեք մեքենայից բաղկացած շարասյունը, գրում է ՈՒԿՐԻՆֆՈՐՄ-ը։

Սկզբում Volkswagen-ը հարվածել էր ջիպ BMW մակնիշի ավտոմեքենային որը պատկանում է ազգային թիկնապահական ծառայությանը, այնուհետեւ բնազդաբար հարվածել էր նաեւ զրահապատ ավտոմեքենային, որտեղ վարչապետն էր։ Ոչ ոք չի տուժել։

Հանգստյան օրը ֆուտբոլ խաղալիս վարչապետը վնասվածք էր ստացել գլխի շրջանում, եւ բժիշկները 4 կար էին դրել։ Ավտովթարի ժամանակ կարերը դեռ հանված չէին։