Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիքն այսօր՝ փետրվարի 16-ին հայտարարել է, որ պարենի համաշխարհային գները հասել են վտանգավոր մակարդակի: Նրա խոսքով` դա կարող է հանգեցնել քաղաքական անկայունության:

Նոր հաշվետվության համաձայն` պարենի համաշխարհային գներն անցյալ տարի աճել են 29 տոկոսով:

Զելիքը նշել է, որ պարենի գների բարձրացումն ավելի շատ վնասում է զարգացող երկրներին, քանի որ նրանք իրենց ոչ մեծ շահույթները ծախսում են սննդամթերքի վրա: Այսպես՝ եգիպտացորենի, ցորենի եւ նավթի գների աճը միայն 2010 թ. 44 մլն մարդու մղել է ծայրահեղ աղքատության։

Համաշխարհային բանկի գնահատմամբ`պարենի գները շարունակում են բարձրանալ: Դրան նպաստում են արտահանումների սահմանափակումները եւ եղանակի անբարենպաստ պայմանները: