Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության (MİT) Քոջաելիի շրջանային վարչության աշխատակից Թեվֆիք Աթասեւենին իր տան մեջ կախված են հայտնաբերել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ 30-ամյա Աթասեւենը մեկ տարի առաջ էր տեղափոխվել Ազգային հետախուզության Քոջաելիի շրջանային վարչություն եւ բաժանվել էր կնոջից։
Վերջին 4 ամսում Թուրքիայում Ազգային հետախուզության ծառայության 5 աշխատակիցների տարբեր հանգամանքներում մահացած են գտել։





























