Ֆրանսիայում վարորդները նախատեսում են ամբողջ երկրում ճանապարհները փակել՝ բողոքելով վառելանյութի հարկերի բարձրացման դեմ, փոխանցում է Associated Press-ը:
Ցուցարարները հայտարարում են, որ շաբաթ խցանումներ կստեղծեն օղակաձեւ փողոցներում եւ Փարիզը շրջանցող ճանապարհներին:
«Կառավարությունը պատրաստվում է ոստիկանություն ուղարկել՝ ցուցարարներին ցրելու համար եւ տուգանքներով է սպառնացել»,- փոխանցում է գործակալությունը:
Ցուցարարներն իրենց անվանում են «դեղին բաճկոնակներ», քանի որ հագել են լուսարձակող բաճկոնակներ, որը պարտավոր են ունենալ Ֆրանսիայում բոլոր վարորդները՝ ավտոմեքենաների հետ կապված անախորժությունների դեպքում:



























