ԵՄ-ի Միջազգային եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը փետրվարի 22-ին կայցելի Եգիպտոս։
Բանակցություններին կմասնակցեն բարձրաստիճան մի շարք անձինք, սակայն ավելի մանրամասն տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում։
Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչը նախկինում ուղեւորել էր Թունիս եւ Մերձավոր Արեւելք։ Թունիսում Էշթոնը բանակցություններ էր վարել վարչապետ Մոհամեդ Հանուշիի, ինչպես նաեւ միջազգային համագործակցության, առեւտրի, զբոսաշրջության, տեղական եւ տարածաշրջանային համար պատասխանատու նախարարների հետ։
Փետրվարի 15-ին եվրոպական դիվանագիտության ղեկավարը հանդիպել էր Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի, ինչպես նաեւ Պաղեստինի վարչապետ Սալամ Ֆայադի հետ:
Համաձայն եվրոպական դիվանագիտության ղեկավարի մամուլի ծառայության ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ Էշթոնը Իսրայելից մտադիր է թռչել Լիբանան եւ Հորդանան այդ երկրների առաջնորդների՝ Միշել Սուլեյմանի եւ Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդի հետ հանդիպման նպատակով։





























