Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի աջակցությունը ՀՀ-ում հակակոռուպցիոն ռազմավարության եւ  դրա`  2009-2012 թթ. գործողությունների ծրագրի մշակման հարցում: Այս մասին փետրվարի 16-ին հայտնել է ինքը՝ Հովիկ Աբրահամյանը՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւայի հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Դաֆինա Գերչեւան իր հերթին կարեւորել է համատեղ աշխատանքը խորհրդարանի հետ, որովհետեւ նախաձեռնությունների իրականացման համար անհրաժեշտ է համապատասխան իրավական դաշտ:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են իր նախաձեռնած Երիտասարդական խորհրդարանի ստեղծման աշխատանքները:

Գաղափարը գերազանց գնահատելով` ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան պատրաստակամություն է հայտնել աջակցել դրա  իրագործմանը: