Մոսկվայի պետհամալսարանի ուսանողն ինքնասպան է եղել` նետվելով «Վորոբյովիե գորի»-ում գտնվող հռչակավոր բարձրահարկի 28-րդ հարկի պատուհանից: Այդ մասին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
«Հաշվի առնելով բարձրությունը, նա ապրելու շանսեր չի ունեցել: Երիտասարդը տեղում մահացել է»,- լրագրողներին ասել են ոստիկանությունից: Նախնական տեղեկություններով, ինքնասպանության պատճառը չհանձնած ստուգարքն է:




























