Համաշխարհային Բանկի վարկավորմամբ մայրաքաղաքում իրականացվող ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի հետ կապված հիմնախնդիրներ են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Համաշխարհային Բանկի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի թիմի ղեկավար Ահմեդ Էյվեյդայի հետ հանդիպման ընթացքում:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ահմեդ Էյվեյդան իր հերթին նշել է, որ ՀԲ-ն պատրաստակամ է շարունակել աշխատանքները քաղաքապետարանի հետ եւ աջակցել փորձի փոխանակման ծրագրերում:




























