«Հայկական ժամանակ» թերթի ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ ոստիկանության պարեկապահակային ծառայության 240 աշխատակիցներ դիմում են գրել` համակարգից դուրս գալու համար: Ըստ թերթի աղբյուրների, նրանք, իրենց աշխատանքային պայմանագրի համաձայն, պետք է ստանան ամսական 150 հազար դրամ, բայց արդեն վեց ամիս է, դրա փոխարեն ստանում են 50 հազարական դրամ:
«ՀԺ»-ի տեղեկություններով, օրերս ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը նրանց համոզել է նման բան չանել` խոստանալով, որ ինքն իր գրպանից ամեն ամիս 50 հազար դրամ կտա նրանց: ՊՊԾ աշխակիցները, սակայն, չեն համաձայնել: «Հարց է առաջանում` որտեղի՞ց Ներսես Նազարյանին այդքան փող, որ իր գրպանից այդքան մարդու պատրաստ է ամսական 50 հազարական դրամ տալ: Ոստիկանության մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ համակարգում սարսփելի վատ մթնոլորտ է տիրում: Նրանք նշում են նաեւ, որ համակարգում աշխատելն արդեն անտանելի է դառնում»,-գրում է թերթը:




























