«ՉԻ» տեղեկություններով, Արագածոտնի մարզում եւ մասնավորապես մարզի Աշտարակ քաղաքում ԿԳՆ-ն ուսուցիչներին «քցելու» նոր պրակտիկա է սկսել կիրառել: Մասնավորապես, ինչպես թերթին պատմել են Աշտարակի ուսուցիչներից ոմանք, անցած տարի, իրենց աշխատավարձ ստանալու օրը ԿԳՆ-ն ամսի 5-ից տեղափոխել էր մինչեւ ամսվա կեսը, ինչի արդյունքում մի քանի ամսվա ընթացքում խառնաշփոթ էր առաջացել, իսկ արդյունքում ուսուցիչներն էին վճարել ոչ թե 12 ամսվա, այլ 11 ամսվա աշխատավարձ: Նախօրեին պարզվել է, որ այս տարի եւս իշխանությունները կիրառելու են նույն պրակտիկան, քանի որ ուսուցիչներին արդեն իսկ զգուշացվել է, որ աշխատավարձը ստանալու են էլ ավելի ուշ` 20-25-ի կողմերը:

Հասանելի է
русскийՏեղադրություն



























