Ադրբեջանի ղեկավարության վերջին հայտարարություններն ուղղված են բանակցային գործընթացի ձախողմանը. Սա փորձ է խուսափել ԼՂՀ-ի դեմ գործադրվող ագրեսիայի եւ ԼՂ բնակչության էթնիկ զտումների համար պատասխանատվություն կրելուց։ Այս մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցը։

Նրա խոսքով, Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները՝ հավատարիմ մնալ բանակցային խաղաղ գործընթացին, իրականությանը չեն համապատասխանում հենց սկզբից։ «Ագրեսիա սկսած Ադրբեջանն ինքը պետք է խնդրեր հաշտեցման բանակցություններ սկսել։ Ընդ որում, հենց ԼՂՀ-ի հետ»,- նշել է Քոչարյանը։