Շիրակի մարզի Ախուրյան համայնքի համար պետական բնակարանաշինությունը դեռ շարունակում է մնալ չիրականացված պաշտոնական խոստում: Ախուրյանը Գյումրիից հետո երկրորդն է անօթեւանների թվով. Այստեղ անօթեւան ընտանիքների թիվը 182 է:

Անօթեւաններին բնակարանով ապահովելու պետական ծրագիր Ախուրյանում նախատեսվում էր սկսել 2010-ի 2-րդ կեսից Գյումրիի, Սպիտակի եւ Լոռիի մարզի գյուղական համայնքներում բնակարանաշինության երկրորդ փուլի հետ :

Ախուրյան համայնքի ղեկավար  Արծրունի Իգիթյանի հավաստմամբ, շինարարական կազմակերպությունների միջեւ մրցույթ կայացել է ու շահողը նորից նույնն է՝ «Գլենդել Հիլզ» շինարարական  կազմակերպությունը, իսկ շինարարությունն ուշանում է հավանաբար ֆինանսների պատճառով:

Գյուղապետը դժվարացավ պատասխանել, թե բնակարանաշինությունը Ախուրյանում ե՞րբ կմեկնարկի ու կա՞ վտանգ, որ այն կդառնա փոխանցիկ ծրագիր: