«Ուրալյան ավիաուղիներ» ընկերության հարբած ուղեւորը պատճառ է դարձել Յակուտսկից մեկնող օդանավի չվերթի 4-ժամյա հետաձգման: Տղամարդը սկսել է իրեն ագրեսիվ պահել եւ բացականչել է «Ալլահ աքբար»:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 17-ին, օդանավակայանի շենքի երկրորդ հարկում` գրանցված ուղեւորների համար նախատեսված սրահում:
Օդանավակայանի անվտանգության ծառայությունը ձերբակալել է նրան: Ստուգումը պարզել է նրա արյան մեջ ալկոհոլի առկայությունը, հայտնել են ոստիկանական վարչությունից:




























