Ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ փետրվարի 16-ին ժամը 20.30-ի սահմաններում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 24 ՏՕ 194 համարանիշի ավտոմեքենան Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում՝ բենզալցակայանի մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա մի տղամարդու, որը տեղում մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մահացածը Աշտարակի Տիգրան Մեծ փողոց 2 շենքի բնակիչ, 55-ամյա Վալերի Առուստամյանն է:

Կատարվում է քննություն: