Հայ ժողովրդի մտածումների սևեռակտը, հավաքական մտահոգության առանցքն Արցախն է, որ մեր հայրենիքի պատմականորեն անբաժանելի մասն է և այդպես էլ կմնա։
Այս մասին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ուղիղ հեռարձակման ժամանակ տեսաղուրձով հայտարարեց Մեծի Տան Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։
«Արցախի Հանրապետության հզորացման, Հայաստանի Հանրապետության հզորացման գիտակցությամբ և հանձնառությամբ մենք՝ որպես Սփյուռքի հայություն, պետք է զորավիգ կանգնենք՝ Արցախի Հանրապետութան հզորացմանը նպաստող բոլոր ծրագրերին ու աշխատանքներին։ Սփյուռքն այս տասնամյակների ընթացքում իր կարելին արել է, որպեսզի Արցախը մնա հզոր, և մենք կոչված ենք շարունակելու նույն ոգով, նույն հավատարմությամբ և առավել հանձնառությամբ մեր մասնակցությունը Արցախի հզորացմանը»,- ասաց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ ընդգծելով, որ Արցախի համար նվիրատվությունը սովորական օժանդակություն չէ, այլ առաքելություն, որովհետև Արցախի հզորացումը մեր ազգի հզորացումն է և մեր ազգի պահանջատիրության հզորացումն է։





























