Բահրեյնի ոստիկանությունը փետրվարի 17-ի առավոտյան գրոհել է հակակառավարական ցույցի մասնակիցների ճամբարի վրա, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Մանամայի կենտրոնական Մարգարտե հրապարակում։ Ցուցարարներն արդեն մի քանի օր է զբաղեցնում են այդ հրապարակը։

Ոստիկաններն արցունքաբեր գազ են օգտագործել, ինչի ահետեւանքով երկու մարդ է զոհվել, 10-ից ավելին տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Ինչպես հայտնում է ընդդիմադիր ազգայնականների միությունը` «Ալվիֆակ»-ը, որի խոսքերն է մեջբերել «Al Jazeera»-ն, վիրավորների թիվը հասնում է 50-ի, նրանցից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Գրոհը ոստիկաններն սկսել էին այն ժամանակ, երբ ցուցարարները հանգիստ քնած էին վրաններում: Այժմ անվտանգության աշխատակիցները փորձում են մաքրել հրապարակը ցուցարարներից։

Ընդիմության ակտիվիստները ցույցերն սկսել էին երկուշաբթի օրվանից: Նրանք հայտարարել են, թե մտադիր չեն տապալել նախագահի Համադ Բեն Իսա ալ Խալիֆին, ցուցարարները պահանջում էին վարչապետ Խալիֆի բեն Սալմանա Ալ Խալիֆիի հրաժարականը` մեղադրելով նրան կաշառակերության մեջ։

Ցուցարարները պահանջում են ձեւավորել նոր կառավարություն` ընդդիմադիրների մասնակցությամբ։