Ոստիկանության տրանսպորտային վարչությունում ահազանգ է ստացվել, որ փետրվարի 16-ի գիշերը Հրանտ Արզումանյանը (տարիքը եւ մյուս տվյալները պարզվում են) Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի բնակիչ, 67-ամյա Ֆյոդոր Խուրշուդյանի տանը, ոգելից խմիչք օգտագործելուց հետո, ծեծի է ենթարկել նրան, ով ստացած վնասվածքներից առավոտյան մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Հրանտ Արզումանյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: