Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը փետրվարի 10-ից մինչեւ 16-ը հանրապետության տարածքում գրանցել է 3 բալանոց սեյսմիկ ցնցում:
ՍՊԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երկրաշարժի էպիկենտրոնային գոտին գտնվում է Վեդի քաղաքից 2 կմ դեպի հարավ-արեւելք:
Տարածաշրջանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է յոթ երկրաշարժ: 3 բալանոց սեյսմիկ ցնցում է տեղի ունեցել. փետրվարի 10-ին Թուրքիայի Չալդրան քաղաքից 5 կմ դեպի հարավ-արեւելք, փետրվարի 11-ին Իրանի Սալմաս քաղաքից 17 կմ դեպի հարավ-արեւմուտք, փետրվարի 15-ին Ադրբեջանում, Քարվաճառ քաղաքից 17 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, եւ փետրվարի 16-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում, Ադրբեջանի Շեկի քաղաքից 40 կմ դեպի արեւմուտք: Փետրվարի 13-ին եւ 14-ին Թուրքիայում տեղի է ունեցել 3-4 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ, Վան քաղաքից, համապատասխանաբար 25 կմ դեպի հյուսիս-արեւելք եւ 50 կմ դեպի հարավ-արեւելք: Փետրվարի 15-ին Վրաստանի Քութաիսի քաղաքից 44 կմ դեպի հարավ-արեւելք տեղի է ունեցել հաջորդ սեյսմիկ իրադարձությունը, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:





























