Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում մեր երկիրը 16 մլն դոլար վարկ կստանա՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը կյանքի կոչելու համար կառավարությունը 450 հազ. դոլար տրամադրեց գյուղատնտեսության նախարարությանը։ Այդ գումարը ետ կվերադարձվի վարկային ծրագիրը հաստատելուց եւ ուժի մեջ մտնելուց հետո;
Այս վարկով նախատեսվում է մի շարք խնդիրներ լուծել, սկսած արոտավայրերի օգտագործման արդյունավետությունից, վերջացրած գյուղերի սոցիալական ենթակառուցվածքների զարգացումից։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում գովեստներ շռայլեց ծրագրին, նշելով, որ 55 համայնքներում տեղի կունենան լուրջ բարեփոխումներ։ Նա հույս հայտնեց, որ ՀԲ-ն հետագայում կընդլայնի ծրագրում ընդգրկված համայնքների ցանկը։





























