Հայաստանի կառավարությունը ՄԱԿ-ի օժանդակությամբ կվերազինի հայ-վրացական սահմանին գտնվող 3 հսկիչ-անցագրային կետեր՝ Բագրատաշեն, Գոգավան եւ Բավրա։

Այդ նպատակով այսօր՝ փետրվարի 17-ին կառավարության նիստում հավանություն տրվեց տեխնիկական առաջադրանքին; Առաջիկա 3 ամիսների ընթացքում կհայտարարվի մրցույթ՝ պատվիրատուին որոշելու համար։ Բոլոր 3 անցակետերը կվերազինվեն եվրոպական չափանիշներին համապատասախան։

Նշենք, որ սույն անցակետերից խոշորագույնը Բագրատաշենն է; Այդ անցակետով 2010 թ. Հայաստան է մտել 419 հազ. ուղեւոր եւ 134 հազ. տոննա բեռ, դուրս է եկել 420 հազ. մարդ եւ 124 հազ. տոննա բեռ։

Բավրայի անցակետով 2010 թ. Հայաստան է մտել 270 հազ. ուղեւոր, դուրս եկել՝ 271 հազարը։ Այս անցակետով են իրականացվում Երեւան-Բաթում ուղեւորահոսքերը; Բեռների շրջանառությունը այս անցակետով այնքան էլ մեծ չէ՝ մոտ 57-58 հազ. տոննա յուրաքանչյուր ուղղությամբ։

Գոգավան անցակետը գտնվում է Ստեփանավանից 30 կմ հեռավորության վրա։ Այստեղով տարեկան ուղեւորահոսքը կազմում է մոտ 40 հազ. մարդ՝ յուրաքանչյուր ուղղությամբ, իսկ բեռնափոխադրումը՝ մոտ 8 հազ. տոննա։