Մոսկվայում փետրվարի 16-ին սպանված 23-ամյա տղամարդը` Մկրտիչ Աշոտի Մկրտչյանը Հայաստանի քաղաքացի էր: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, փետրվարի 16-ի երեկոյան Ստարի Գայ փողոցի 6-րդ տան մոտ դանակի բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել է 23-ամյա տղայի դիակ:

Սպանվածը Մոսկվայի ԲՈՒՀ-երից մեկի 5-րդ կուրսի ուսանող էր, ով ժամանակավորապես ապրում էր այդ փողոցում: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ «սպանություն» հոդվածի հատկանիշներով:

Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են: