Հայկական դրամը բորսայական գործարքների արդյունքում շարունակում է դանդաղ արժեզրկման միտումը։ Այսօր՝ փետրվարի 17-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 4,45 մլն դոլարի առուվաճառք։ Բոլոր 36 գործարքներն էլ իրականացվել են 1դոլար/366,25 դրամ փոխարժեքով։

Հիշեցնենք, որ երեկ բորսայում գործարք չի կայացել, իսկ նախորդ օրը դոլարն արժեցել էր 366 դրամ։

Փոխանակման կետերի սահմանած փոխարժեքների վրա բորսայում դրամի այսօրվա թեթեւ արժեզրկումը գործնականում չի անդրադարձել։