Լիբիայում սկիզբ առաջ բախումների հետեւանքով չորս մարդ է զոհվել։ Նրանք սպանվել են Էլ-Բայդա քաղաքում՝ ոստիկանների եւ ցուցարարների բախման ընթացքում։
Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, անկարգություններին մասնակցել են մի քանի տասնյակ երիտասարդներ։ Նրանք ոստիկանների ուղղությամբ դյուրավառ հեղուկներով շշեր են նետել, վերջիններս նրանց ցրելու համար մարտական փամփուշտներ են կիրառել։
Երկրի մեծությամբ երկրորդ՝ Բենգազի քաղաքից հետո Էլ Բայդան հաջորդն է, որտեղ հակակառավարական ցույցեր են կազմակերպվել։
Նշենք, որ փետրվարի 16-ին Լիբիայի արեւելքում գտնվող Բենգազի քաղաքում իշխանությունների կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ դաժան բախումներ էին տեղի ունեցել։ Բախումների հետեւանքով տուժել էր 38 մարդ։





























