Նոր Զելանդիայում երկու տարի առաջ տեղի ունեցած հզոր երկրաշարժը տեղաշարժել է Հարավային եւ Հյուսիսային կղզիները։ Այժմ նրանք ավելի մոտ են միմյանց, փոխանցում է Planet- today-ը։
Խոսքը 2016 թվականի նոյեմբերի 14-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին է։ Ստորգետնյա ցնցումների մագնիտուդը 6,2-7,4 բալ է եղել։
Երկրաշարժի հետեւանքով 2 մարդ է զոհվել, բացի այդ, լուրջ աշխարհագրական փոփոխություն է տեղի ունեցել՝ Հյուսիսային եւ Հարավային կղզիները 350 մմ-ով մոտեցել են միմյանց, Հարավային կղզու ամենաբարձր հատվածն էլ այժմ 20 մմ-ով հիմա ավելի ցածր է։





























