Հետազոտողները պարզել են, որ միայն վերջին 100 տարվա ընթացքում առյուծների պոպուլյացիան կրճատվել է 20 անգամ։
Նյուքասլի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ բացի վերացման եզրին կանգնած պինգվիններից, վագրերից եւ շիմպանզեներից անհետացման վտանգի տակ են նաեւ առյուծները, որոնց պոպուլյացիան միայն վերջին 100 տարվա ընթացքում կրճատվել է 5 անգամ, հայտնում է Daily Mail-ը։ Հետազոտողները նշում են, որ 2018 թվականի դրությամբ առյուծների թիվը ամբողջ աշխարհում կազմում է 20 հազար առանձնյակից փոքր-ինչ ավելին է կազմում։
Գիտնականները գտնում են, որ առյուծների պահպանումը պետք է ոչ միայն որսի համար պատժի խստացմամբ, այլ նաեւ առաջարկում են վերանայել մարդկային գործոնի վտանգավորության մակարդակը։ Միաժամանակ, հետազոտողները առաջարկում են ստեղծել հասարակական կազմակերպություն, որի պատասխանատվության ոլորտում կլինի վայրի կենդանիների պոպուլյացիաների հսկողությունը։





























