12 մետր երկարությամբ և ավելի քան 50 տոննա քաշով կաշալոտը Կորսիկայի արևմտյան ափ է նետվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ենթադրաբար, կաշալոտը սատկել է մի քանի օր առաջ։ Սատկելու պատճառը հայտնի չէ, սակայն մեջքի լողակների և պոչի վնասվածքներից կարելի է ենթադրել, որ պատճառը այլ կենդանիների հարձակումն է եղել։