Թրամփինգթոնի բարոնուհի Ժան Էլիս Բարքերը, որը Լորդերի պալատում (բրիտանական խորհրդարանի վերին պալատ) ներկայացնում է Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությանը, մահացել է 97 տարեկանում: Այս մասին հայտնում է Daily Express պարբերականը՝ վկայակոչելով ընտանիքի անդամներին:
Պարբերականի տեղեկություններով՝ բարոնուհին մահացել է երկուշաբթի իր տանը, քնի մեջ:
Ժան Էլիս Բարքերը ծնվել է 1922 թվականին Լոնդոնում: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նա աշխատել է ռազմածովային հետախուզությունում, որտեղ նրան պետք է եկել գերմաներենի իմացությունը ծածկագրերի վերծանման հմար: 1980 թվականից՝ 37 տարի բարոնուհին Լորդերի պալատում ներկայացրել է Պահպանողական կուսակցության շահերը:





























