Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա գազատարի ծրագրին (AGRI) միացել է նաեւ Հունգարիան: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խութագուրին, ԱԺ-ի նիստից հետո: Նրա խոսքով, Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա գազատարի ծրագրին միացել է  էներգետիկայի ոլորտում գործող հունգարական MVM կազմակերպությունը:

Ինչպես նշել է Վրաստանի էներգետիկայի նախարարը, այսուհետ ծրագրի մասնակից յուրքանչյուր կողմ կունենա 25 տոկոս մասնաբաժին: