Բուենոս Այրեսի գագաթաժողովում G20 երկրների առաջնորդների համար արգենտինական խոհանոցի ուտեստներից եւ խմիչքներից մենյու են մշակել, հաղորդում է «Գազետան»` վկայակոչելով Nacion հրատարակությունը:

«Կառավարությունն առաջարկել է  մենյու, որը նոյեմբերի 30-ի եւ դեկտեմբերի 1-ի լիագումար նստաշրջաններում երկու ճաշերի ընթացքում ցույց կտա տեղական գաստրոնոմիայի լայն տեսականին», - գրում է թերթը:

Նոյեմբերի 30-ին առաջնորդներին կառաջարկեն կրեոլական չորիպան սենդվիչ, տոմատի մածուկով եւ կարտոֆիլով ռիբայ սթեյք, դեսերտին՝  դուլսե դե լեչեով եւ կոկոսի պաղպաղակով ֆլան եւ սուրճ:

Դեկտեմբերի մեկին գագաթաժողովի հյուրերը ճաշին կվայելեն գառան մսով, լոբով, պոմիդորով եւ ծիրանով տապակած կարկանդակներ, դեսերտին՝  տանձով եւ պիստակի պաղպաղակով շոկոլադե կարկանդակ: Ճաշերին կմատուցվի նաեւ տեղական գինի:

Արարողակարգով նաեւ նախատեսվում է որոշ առաջնորդների համար այլ փոխարինող ուտեստներ պատրաստել, որոնք տարբեր նկատառումներով որոշ բաղադրիչներ չեն ուտում:

Գագաթաժողովի ավարտին G20 երկրների առաջնորդները որպես նվեր դուլսե դե լեչե կստանան: