Կոտայքի մարզում, նոյեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 22։30-ի սահմաններում 59-ամյա Արսեն Ս.-ն Նոր-Գեղի-Արգել ավտոճանապարհի 1-ի կմ հատվածում իր վարած BMW մակնիշի 90 NN 991 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Նոր-Գեղի գյուղի բնակիչ 49-ամյա Գարիկ Հովասափյանին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն որոշ ժամանակ անց վրարթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է։
Հետաքննիչի որոշմամբ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա գտնվել է սթափ վիճակում։





























