Կարեկցանքի կամ գթասրտության միջազգային օրն ամբողջ աշխարհում տոնում են նոյեմբերի 28-ին: Այս մարդասիրական տոնի հաստատման նախաձեռնողը եղել է հնդիկ բանաստեղծ, լրագրող եւ հասարակական գործիչ Պրիտիշ Նանդին:

Օրվա հիմնական գաղափարը ապրելակերպի քարոզն է ահիմսայի հիման վրա: Ահիմսան վարքագիծ է եւ գործողությունների սկզբունք, որոնց դեպքում առաջին պահանջը ցանկացած կենդանի ձեւին վնաս կամ ցավ չպատճառելն է, այսինքն` ոչ բռնությանը դրա լայն իմաստով՝ ոչ սպանությանը, ոչ վնասին ամեն կենդանի արարածին հանդեպ (մարդկանց, կենդանիների, բույսերի) երբեք եւ ոչ մի կերպ՝ ոչ մտքով, ոչ խոսքով, ոչ գործով:

Առաջին անգամ Գթասրտության օրը նշվել է 2012-ին, եւ, նվիրված էր կենդանիների ճակատագրին, մոլորակի կենդանի արարածների նկատմամբ գթասրտության պահանջին եւ բուսակերության կարեւորությանը: Տոնակատարությունը տեղի է ունեցել Հնդկաստանի Մումբայ քաղաքում, Դալայ Լամա XIV-ի եւ տարբեր երկրներից ակտիվիստների մասնակցությամբ: Այդ ժամանակվանից այն ամեն տարի անցկացվում է, եւ այդ օրը Ահիմսայի սկզբունքների կողմնակիցները համաշխարհային հանրությանը խաղաղության, սիրո եւ փոխըմբռնման կոչ են անում: