Ավստրալիայի Քրոաջինգոլոնգ Ազգային պարկում՝ Մելբուռնից մոտ 500 կմ արեւելք, 27 սեւ դելֆինների եւ մեկ սապատավոր կետի մարմինները ափ են նետվել, հայտնում է  ABC-ն:

Այս կապակցությամբ իշխանությունները այդ շրջանում շնաձկների հնարավոր բարձր ակտիվության մասին զգուշացնող հայտարարություն են տարածել, բնակիչներին խորհուրդ են տալիս չայցելել հարակից լողափեր:

Վիկտորիայի նահանգի Շրջակա միջավայրի, հողի, ջրի եւ պարկերի վարչությունը ուսումնասիրում է իրավիճակը, վայրի բնության մասնագետները եւ անասնաբույժները ուղղաթիռով ժամանել են կենդանիների մահվան վայր: