ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ԱՄն կոնգրեսը հրաժարվի ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար 5 մլրդ դոլար հատկացնել, ինքը այլ տարբերակ է դիտարկում: Նախագահն այս մասին ասել է The Washington Post-ին տված հարցազրույցում:
«Պատի կառուցվման համար մեզ դեմոկրատների ձայներն են պետք: Հիմա եթե մենք դրանք չստանանք, ես դրանք այլ ճանապարհո՞վ կստանամ: Ես կարող էի այլ ճանապարհով դրանք հասնել: Կան նաեւ այլ հնարավոր տարբերակներ, որոնցով ես կարող եմ դրան հասնել», - ասել է նախագահը:
Նա օրինակ է բերել մոտ 5.8 հազար զինծառայողներին, որոնք ուղարկվել են ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին փշալարերով բազմակիլոմետրանոց ցանկապատ տեղադրելու նպատակով:
«Մենք հուսահատված պատի կարիք ունենք: Կարծում եմ, որ դա վերջին շաբաթներին ավելի քան ակնհայտ էր... Ես տեսնում եմ, որ դեմոկրատները ցանկանում են ինչ-որ բան անել, որովհետեւ նրանք նույնպես հասկանում են», - ասել է նա:
Նոյեմբերի 25-ին Կենտրոնական Ամերիկայի երկրներից մոտ 500 ներգաղթյալներ փորձել են Տիխուանայից ԱՄՆ տարածք հասնել: ԱՄՆ-ի անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են օգտագործել նրանց դեմ: Այդ օրն ավելի ուշ Մեքսիկայի իշխանությունները հայտարարեցին, որ սահմանի անվտանգության միջոցառումները կուժեղացնեն, ինչպես նաեւ կարտաքսեն այն միգրանտներին, որոնք բռնություն են կրառել եւ անկարգությունների մասնակցել:
Պաշտոնական տվյալներով, Քալիֆորնիա նահանգում գտնվող Մեխիկալի եւ Տիխուանա քաղաքների շրջաններում Կենտրոնական Ամերիկայից մոտ 7.4 հազար մարդ կա: Նոյեմբերի 18-ին Տիխուանայի բնակիչները դժգոհ լինելով միգրանտների զանգվածային ժամանումից, բողոքի ակցիա են անցկացնել քաղաքում: Ըստ ԱՄՆ իշխանությունների, հարյուրավոր հանցագործներ միգրանտ խմբերի մեջ են հայտնվել:





























