Անցյալ տարիներին օմբուդսմենի գրասենյակի կողմից իրականացվող մոնիթորինգի միջոցով հայտնաբերվել են խոշտանգումների կիրառման բազմաթիվ դեպքեր: Այս մասին խոշտանգումների կանխարգելման հարցերով համաժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա խոսքով՝ այս տեսակի հանցագործության կանխարգելման եւ պատժի գործում ամենակարեւոր քայլերից մեկը ՔՕ-ի բարեփոխումն է, 309.1 հոդվածը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելը եւ փոխելը, որի դեպքում տուժողի բողոքը պարտադիր չէ, ինչը երաշխավորում է պատասխանատվության ենթարկելը:

Դավթյանը հաղորդեց, որ 2017-ին համապատասխան մեղադրանքով  դատապարտվել է 1 պաշտոնատար անձ: 2018-ին մեկ գործով դատապարտվել է մեկ քաղաքացի: Երկու գործերով 4 պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում: