Երեւան քաղաքի Քոչարյան փողոցի թիվ 18 շենքի 52 բնակարանի բնակիչ 28-ամյա Սամվել Մանուկյանը փետրվարի 17-ին թունավորվել է շմոլ գազից:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածը տեղում ստացել է առաջին բուժօգնություն եւ հրաժարվել հոսպիտալացումից:





























