Երեւանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի 17-ին մեկնարկել է «Գրքի երեւանյան 6-րդ տոնավաճառը»:
Եռօրյա տոնավաճառին մասնակցում է նաեւ Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը՝ աստվածաբանական, հայագիտական, ջատագովական, ծիսական շուրջ հիսուն նոր հրատարակություններով:
Տոնավաճառին մասնակցում են Երեւանի մոտ 30 հրատարակչություններ: «Գրքի երեւանյան 6-րդ տոնավաճառն» անցկացվում է Հայկական գրատպության 500-ամյակին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրա քաղաք հռչակելուն ընդառաջ:





























