Կոտ Դ´Իվուարում հարյուրավոր ֆերմերներ որոշել են այրել իրենց արտադրանքը` ի նշան բողոքի Եվրամիության պատժամիջոցների դեմ:
Կակաոյի պլանտացիաների ֆերմեների ցույցի մասնակիցները հայտարարել են, թե մերժում են ԵՄ պատժամիջոցները, քանի որ դրանք կապ չունեն քաղաքականության հետ: Ի նշան բողոքի նրանք այրել են կակաոյի պարկերը:
Օտարերկրա պատժամիջոցները առնչվում են այնպիսի տնտեսական ոլորտների, ինչպես կակաոյի արտահանումը, նաեւ բանկային հատվածը, երկրում փակվել են ֆրանսիական բանկերի մի քանի մասնճյուղեր: Եվրամիության իշխանությունները սառեցրել են նաեւ որոշ պաշտոնյաների հաշիվներ, ներառյալ Լորան Գբագբոյի հաշիվները: Վերջինս ընտրություններում կրած պարտությունից հետո հրաժարվում է լքել նախագահի աթոռը:





























