Վրաստանում Իսրայելի դեսպանատունը կվերականգնի իր աշխատանքը փետրվարի 21-ին: Դեսպանատան փակումը եղել է ժամանակավոր եւ կրել է «տեխնիկական բնույթ», Trend-ին հաղորդել են Վրաստանի ԱԳՆ-ից:

Միեւնույն ժամանակ georgiatimes.info կայքը հայտնում է, որ ժամանակավորապես փակ են Իսրայելի դեսպանատները Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում, Վենեսուելայում, Մավրիտանիայում եւ Կոտ Դ՜Իվուարում:

Իսրայելի հատուկ ծառայություններն ահաբեկչությունների մտավախություն ունեն` «Հըզբոլլահի» առաջնորդներից մեկի` Իմադ Մուրնիեի սպանության տարելիցի կապակցությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, փետրվարի 14-ին Իսրայելի դեսպանատունը փակվել էր նաեւ Ադրբեջանում: