Այս շաբաթ՝ փետրվարի 14-18-ին, Հայաստանի ֆինանսական շուկայում կտրուկ նվազել են դոլարային վարկերը։
Ըստ կենտրոնական բանկից ստացված տեղեկատվության՝ առեւտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները տրամադրել են ընդամենը 24 մլն դոլարի վարկ։ Սա վերջին 18 ամսում ամենացածր ցուցանիշն է։ Համեմատության համար նշենք, որ անցյալ շաբաթ դոլարային վարկերի ծավալը կազմել է 35,6 մլն դոլար։
Դոլարային վարկերի նկատմամբ պահանջարկի անկմանը նպաստել է դրամի կայուն վարքագիծը։
Ի տարբերություն դոլարի՝ դրամային վարկերն ունեն աճի միտում։ Այս շաբաթ դրամային վարկերի ծավալը կազմել է 24 մլրդ դրամ՝ նախորդ շաբաթվա 20,8 մլրդ դրամի համեմատ։ Այսպիսով՝ դրամային վարկերի ծավալը մոտ 3 անգամ գերազանցել է դոլարային վարկերին;





























