Երեւանում, ժամը 17:30-ին մեկնարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը: Մարդիկ հավաքվել են Մատենադարանի մերձակա հրապարակում, տեւական ընդմիջումից հետո:
Հանրահավաքը նվիրված է երեք տարի առաջ տեղի ունեցած ընտրություններին:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հանրահավաքի սկզբում մասնակիցները հարգել են մաեստրո Օհան Դուրյանի հիշատակը: Հանրահավաքը վարող` Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, թե հանրահավաքների նոր ալիք է սկսվում, որոնց ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու տնետեսական եւ սոցիալական խնդիրներին:
Մանուկյանը նաեւ ողջունել է Եգիպտոսում եւ Թունիսում տեղի ունեցած հեղափոխությունները` դրանք ազատության համար պայքարի վկայություններ անվանելով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Զոյա Թադեւոսյանը ուշադրություն է հրավիրել «իշխանությունների հակաժողովրդական քաղաքականության» վրա, որ ոչինչ չի արվել սննդամթերքի գների աճը կանխելու ուղղությամբ:





























