Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին մինչեւ տարեվերջ իր պաշտոնից կհեռանա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ այս պաշտոնի լավագույն հավակնորդն է Նիկ Այերսը՝ երկրի փոխնախագահ Մայք Փենսի աշխատակազմի ղեկավարը:

«Ջոն Քելլին կգնա. չգիտեմ՝ կարելի՞ է ասել, որ նա հրաժարական է տալիս, բայց նա հոյակապ տղա է»,- ասել է Թրամփը: «Քելլին կհեռանա տարեվերջին: Մենք կհայտարարենք, թե նրա տեղը ով կզբաղեցնի. հնարավոր է՝ ժամանակավոր հիմունքներով»,- նշել է Թրամփը:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին Թրամփի եւ Քելլիի լարված հարաբերությունների մասին: Հաղորդվում էր, որ Քելլիի հարաբերությունները հարթ չեն նաեւ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ, որն իբր ամուսնուց անգամ պահանջել է նրան հեռացնել: