Գյումրեցի, Գյումրիի քաղաքապետարանի աշխատակից Ալբերտ Ծառուկյանին վտարում են այն տնակից, որտեղ ապրել է շուրջ 23 տարի: Տարածքը, որտեղ բնակվում է քաղաքապետարանի աշխատակիցն իր ընտանիքով վաճառել են իր գործընկերները` Գյումրիի քաղաքապետարանի ներկայացուցիչները` առանց տեղյակ պահելու Ծառուկյանին:

Հիմա նա դժգոհում է սեփական հիմնարկի` Գյումրիի քաղաքապետարանի դեմ : «Գնորդը Երեւանից է, ով պահանջում է ինձանից անհապաղ ազատել տարածքը: Նոր սեփականատերը մտադիր է նույն տեղում կառուցել բենզալցակայան եւ ավտոլվացման կետ: Իսկ ո՞ւր եմ տեղափոխվելու ես ` իմ ընտանիքով»,- դժգոհում է Ալբերտ Ծառուկյանը:

Ալբերտ Ծառուկյանը ունի անօթեւանի կարգավիճակ, եւ բնակարանի շահառու է: Նոր սեփականատիրոջը առաջարկել է նաեւ սպասել. մինչեւ  ինքը կստանա բնակարան եւ կտեղափոխվի, սակայն մերժում է ստացել: